ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, կազմել է 361.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.30 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 405.41 դրամ (աճել է 1.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.30 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 359–360 դրամով, վաճառվում է 362-364 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 398-401.5 դրամով, վաճառվում է 407–412 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.95–4.12 դրամով, վաճառվում է 4.25–4.44 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 359 դրամով, վաճառվում՝ 361.5 դրամով:
Եվրոն գնվում է 402 դրամով, վաճառվում է 407 դրամով:
Ռուբլին գնվում է 4.08 դրամով, վաճառվում է 4.15 դրամով:





























