Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային և չի չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտարարել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդել է AFP-ն։
«Մի բան լիովին պարզ է. մենք չենք չեղարկի ոչ մի պատժամիջոց, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել այս պատերազմը», — լրագրողներին հայտարարել է ֆոն դեր Լայենը ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ, որին մասնակցում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Կոշտան, իր հերթին, ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է ուժեղացնի Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։
«Հիմա Ուկրաինային աջակցությունից հրաժարվելու ժամանակը չէ։ Հիմա Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու ժամանակը չէ։ Եկել է մեր աջակցությունն ավելացնելու և ճնշումն ուժեղացնելու ժամանակը», — հայտարարել է նա։





























