ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղրիմը կղզի է, որը բոլոր չորս կողմերից ողողվում է օվկիանոսով։ Այս մասին նա ասել է հոկտեմբերի 16-ին ամերիկյան Newsmax հեռուստաալիքի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 2014 թվականին սկզբնական ներխուժման ժամանակ փաստացի «հանձնել» է Ղրիմը Ռուսաստանին։
«Ղրիմը, անկասկած, Ուկրաինայի ամենաարժեքավոր մասն է։ Բոլոր չորս կողմերից ողողվում է օվկիանոսով։ Ամենագեղեցիկ հողակտորն է։ Ես զբաղվում եմ անշարժ գույքով և լավ հողից հասկանում եմ։ Նրանք հանձնեցին Ղրիմը», — հայտարարել է Թրամփը։
Առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ նախագահը սխալ է նկարագրում թերակղզու աշխարհագրական դիրքը։
2025 թվականի օգոստոսին Թրամփը պնդում էր, որ Ղրիմը գտնվում է «օվկիանոսի մեջտեղում» և իր չափերով համադրելի է Տեխասի հետ։ «Ղրիմը այս երկրի [Ուկրաինայի] սիրտն ու հոգին էր։ Այն հրաշալի է։ Իսկ Օբաման ասաց. «Տվեք այն Ռուսաստանին»։ Երբ Բարաք Հուսեյն Օբաման տվեց այն, նա նրանց ասաց. «Պարզապես տվեք այն։ Ոչ մի ռազմական գործողություն չի լինելու»։ Եվ նրանք այն տվեցին։ Դա իսկապես նշանավորեց այս երկրի համար աղետալի և երկարատև շրջանի սկիզբը», — այն ժամանակ հայտարարել էր Թրամփը։





























