«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկում բացվել է թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամը:
Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբից NEWS.am-ին հայտնեցին, որ բանկում հաշվեհամարը բացվել է հետեւյալ հաշվեհամարով` 220318000829-000 (դրամային):
Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկից կարող են մուծումներ կատարել Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամի վերը բերված հաշվեհամարին:
Նշենք, որ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, ֆիզիկական անձինք կարող են մուծում կատարել մինչեւ 50 հազար դրամ չափով, իսկ իրավաբանական անձինք` մինչեւ 150 հազար դրամ:
Հիշեցնենք, որ ընտրությունները թիվ 10 ընտրատարածքում կայանալու են 2010թ. հունվարի 10-ին: Որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել են ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանն ու Արա Սիմոնյանը՝ «Ազգային Միաբանություն» կուսակցությունից:



























