Մայիսի 31-ին, ժամը 04.30-ին, Մաշտոցի պողոտայի եւ Արամի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Ռենո»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մայիսի 31-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 135 շենքի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով վարորդները եւ «Օպել Վեկտրա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 31-ին, ժամը 10.30-ին, Բաբաջանյան փողոցի թիվ 15/1 հասցեի դիմաց «ՎԱԶ-21120-110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 31-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «Կիա Պիկանտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով էլ կատարվում է քննություն:




























