Այսօր` հունիսի 1-ին, հրանոթային երկու արկեր են հայտնաբերվել Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում: Ինչպես NEWS.am-ին Տավուշի մարզից հայտնում է մեր թղթակիցը, ժամը 10:40-ին Տավուշի մարզային փրկարարական վարչություն է ահազանգել Սարիգյուղ գյուղի բնակիչ Արտուշ Էլլարյանը եւ հայտնել, որ իր վարձակալած հողատարածքում, որը գտնվում է Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում, արկանման առարկա է հայտնաբերվել:
Ահազանգն ստանալուն պես դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վաչության օպերատիվ խումբը` վարչության պետ Վաղինակ Հովսեփյանի եւ ՊՆ սակրավորների խմբի հետ միասին:
NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը նշեց, որ հայտնաբերված 2 առարկաները 2 մարտական վիճակում գտնվող հրանոթային արկեր են եղել, որոնք սակրավորների կողմից վնասազերծվել են եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Վարչության պետի փոխանցմամբ, արկերից մեկը նույնիսկ թեթեւակի ցնցման ժամանակ կարող էր պայթել:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























