Ճգնաժամային 2009 թվականին նվազել է ամուսնությունների, ինչպես նաեւ մկրտությունների թիվը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Արարատյան հայրապետական թեմի մամուլի դիվանի ղեկավար Էլիզա Մանուկյանը՝ ավելացնելով, որ ծեսերի թվի նվազման հիմնական պատճառը ճգնաժամային տարվա արդյունքում հասարակության սոցիալական վիճակի վատթարացումն է։ «Այս տարվա տվյալները դեռեւս ամբողջությամբ պատրաստ չեն, բայց միանշանակ պսակի եւ մկրտության ծեսերի թիվը պակասել է»,- ասաց հայրապետական թեմի մամուլի պատասխանատուն՝ նշելով, որ 2008 թվականին թեմի եկեղեցիների մատյաններում 3528 պսակի ծես է գրանցվել։
NEWS.am-ի ունեցած տեղեկություններով, Երեւանի որոշ եկեղեցիներում նախորդ տարի շաբաթական պսակի 12 արարողություն է կատարվել, իսկ այս տարի շաբաթվա ընթացքում հազիվ 9 զույգ է ամուսնության օրհնություն ստանում։



























