Թուրքական ոստիկանությունը հունիս 7-ի առավոտյան KCK-ի (Քուրդիստանի համայնքների միություն, համարվում է PKK-ի քաղաքացիական կառույց) գործով հերթական  խուզարկությունն է իրականացրել Վանի քաղաքապետարանում եւ քաղաքապետ Բեքիր Քայայի տանը։

Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանությունը խուզարկություններից հետո ձերբակալել է Վանի քաղաքապետ, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ Բեքիր Քայային։

Նշենք, որ ներկայումս Թուրքիայի բանտերում է գտնվում 32 քուրդ քաղաքապետ։