ՀՀՇ-ի արեւմտյան թեւի, այնուհետեւ Արամ Սարգսյանի դուրս գալով ՀԱԿ-ում խառնաշփոթ է սկսվել: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը:
«Բաց է մնացել նաեւ ՀԱԿ-ական արեւմտյան դաշտը, որտեղ, սակայն, հավակնորդների պակաս չկա: Այն զբաղեցնելու հայտ են ներկայացրել մի կողմից Հրանտ Բագրատյանը, մյուս կողմից` վերջին շրջանում կրկին ակտիվացած Դավիթ Շահնազարյանը: Եվ, իհարկե, Նիկոլ Փաշինյանը: Պայմանավորվածոթյուն կա՞ այս խաղում նրանց եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ: Կարծում ենք` ոչ: Գոնե Նիկոլի մասով երեւում է, որ ոչ: Չնայած Բագրատյանը դեռ ձայն չի հանել Օսկանյանի հաշվով, Դավիթ Շահնազարյանն էլ:
Ամենահետաքրքրականն այս ամենում Նիկոլի խաղն է: Նա առավել ինքնուրույն է փորձում լինել` մի դեպքում ցուցանելով, որ համաձայն չէ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ի մասով վերլուծության հետ, ինչն էլ բոյկոտի տարավ ՀԱԿ-ի արեւմտյան կոնգլոմերատին, մյուս կողմից` բավական կոշտ դիրքորոշում է դրսեւորում Օսկանյանի նկատմամբ:
Տեսնենք` խաղն ինչով կավատվի»,- գրում է «Իրատես de facto»-ն:




























