Թուրքիայի հիմնականում քրդաբնակ Դիարբեքիրի նահանգում հայ գրողի անունով փողոց է վերանվանվել։ Թուրքական Haber3-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Սուր ավանի թաղային խորհուրդը դեկտեմբերի 9-ի խորհրդակցության ժամանակ որոշել է Դիրեքչի փողոցը վերանվանել հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի անունով։ Անվանափոխվել է եւս երկու փողոց։ Մեկը սիրիացի գրող Նաում Ֆաիք Փալաքի, իսկ մյուսը՝ գրող Ահմեդ Արիֆի անունով։

Սուրի քաղաքապետ Աբդուլահ Դեմիրբաշը նշել է, որ հայ գրող Մկրտիչ Մարկոսյանը Դիարբեքիրը ներկայացրել է գրքերում՝ նկարագրելով քաղաքի մշակութային ժառանգությունը եւ այդ պատճառով իրենք ցանկացան հայ ժողովրդից երախտապարտ լինել։

Նշենք, որ Մկրտիչ Մարկոսյանը ծնվել է Դիարբեքիրում, 1938 թվականին։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Աշխատել է Ստամբուլի հայկական «Մարմարա» եւ «Ակոս» թերթերում։ 1997 թվականից գրում է նաեւ Yeniyuzyil թերթում։

Նա մի շարք գրքերի հեղինակ է, որոնցից են՝ «Ասա, Մարկոս, որտեղի՞ց ես», «Գյավոր թաղամասը» (իր ծննդավայրը Դիարբեքիրում) եւ այլն։