ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից դեկտեմբերի 21-ից դեկտեմբերի 27-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով.

ՈՍԿԻ` գնման գին` 12 428.09 (-510.68), բացթողնման գին` 13508.79 (-555.09), ԱՐԾԱԹ` գնման գին`192.23 (-9.3), բացթողնման գին` 208.95 (-10.1), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 15948.40 (-276.23), բացթողնման գին` 17335.22(-300.25), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին`4065.62 (-113.19), բացթողնման գին` 4419.15 (-123.03): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: