Ոստիկանության Մաշտոցի բաժնի  ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 23-ին, ժամը 13.30-ին, Անդրանիկի փողոցի թիվ 141 շենքի մոտից բերման է ենթարկվել 36-ամյա Սամվել Հարությունյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2011 թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած  միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 12.30-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 35-ամյա Գեւորգ  Մարկարյանը: Նա 2001 թ. դեկտեմբերի 6-ից Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր հարկերից խուսափելու մեղադրանքով: