Հունիսի 26-ին, ժամը 15.10-ին, մի  քրեական գործի նախաքննությամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 40-ամյա Կարեն Յ.-ի տանը կատարված  խուզարկությամբ, բազկաթոռի փափկոցի տակ հայտնաբերվել է կանաչ գույնի կանեփանման զանգված:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: