Հունիսի 26-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Կապան-Երեւան ճանապարհի 8-րդ կմ-ին  «ՎԱԶ-21063»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել ծառին, ինչի  հետեւանքով ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հունիսի 26-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 32 շենքի մոտ «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել:

Վարորդը եւ ուղեւորը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունիսի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի հիվանդանոցի  մայթեզրին կայանված վիճակից հետընթաց կատարելիս «ՎԱԶ-21110»  մակնիշի ավտոմեքենան բեռնախցիկի մասով դիպել է Արփի գյուղի մի բնակչուհու: Վարորդը  աջ նախաբազկի փափուկ հյուսվածքի սալջարդ ստացած կնոջը  տեղափոխել է հիվանդանոց:

Հունիսի 26-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 30 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21102-119», «Մերսեդես-Բենց»  եւ  «Դեու-Նեքսիա»  մակնիշի ավտոմեքենաներ:   «ՎԱԶ-21102-119»-ի եւ «Մերսեդես-Բենց»-ի վարորդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:

Հունիսի 26-ին, ժամը 22.50-ի սահմաններում,  Աշտարակ քաղաքի  Սիսակյան եւ Նարեկացի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21102»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթեւեկելի մասից եւ բախվել աջ հատվածում գտնվող քարե պարսպին, ինչի հետեւանքով ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 27-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես-Բենց C 180» եւ «Մերսեդես-Բենց E 320»  մակնիշի ավտոմեքենաներ:

«Մերսեդես-Բենց C 180»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 27-ին, ժամը 02.10-ի սահմաններում, Սպիտակ-Երեւան ճանապարհի 4-րդ կմ-ին «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել բանուկ մասից եւ բախվել ճամփեզրի ծառերին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: