Այսօրվա դրությամբ, Լեռնային Ղարաբաղում մշակվել է մոտ 50 հազար հեկտար հող, ցանված է 46 հազար հեկտար:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանի խոսքով, հանդակների մի մասը կծածկվի: Շարունակվում է պայքարը կրծողների դեմ, որոնք այս տարի լուրջ վնաս են հասցրել հանրապետության արտերին:

Խոզերի անկման կապակցությամբ կառավարությունը փոխհատուցման տեսքով սեփականատերերին խոճկորներ է տրամադրելու: Նախնական տվյալներով նախատեսվում է որպես փոխհատուցում տրամադրել 6 հազար խոճկոր:

Շարունակվում է վարկերի մարման գործընթացը, որոնք տրվել էին կառավարության կողմից: