Հայաստանը կարող է եւ պետք է դառնա տարանցիկ պետություն, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այս մասին դեկտեմբերի 24-ին կայացած ասուլում հայտարարեց «Հարավկովկասյան երկթուղիներ» ընկերության տնօրեն Շեվքեթ Շայդուլինը՝ ավելացնելով, որ այսօր Վարաստանը եւս փորձում է իր աշխարհագրական դիրքն օգտագործելով՝ տարածաշրջանային տարանցիկ երկիր դառնալ։ «Վրաստանը ցանկանում է, որ դեպի Արեւելք, այսինքն՝ դեպի Հնդկաստան եւ Չինաստան երկաթուղու տարանցումը Եվրոպայի համար անցնի Կարս-Ախալքալաքով, իսկ մենք առաջարկում ենք Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհը»,- ասաց Շայդուլինը՝ ավելացնելով, որ այդ կապակցությամբ արդեն մեծ ներդումներ են եղել։
Ամբողջությամբ վերանորոգվել եւ միջազգային լոգիստիկական չափանիշներին է համապատասխանեցվել Թուրքիային սահմանամերձ Ախուրիկ կայարանը։ Նրա խոսքով՝ տարանցման դեպքում Թուրքիայից երկաթուղու բեռնաթափումը կամ բեռնափոխադրումն այլ վագոններին կատարվելու է Ախուրիկում, որովհետեւ կայարանում արդեն ստեղծվել են բոլոր համապատասխան միջոցները։ «Ախուրիկը դարձել է բարձր տեխնոգիաներով վերազինված կայարան, անցկացված է նույնիսկ օպտիկամանրաթելային մալուխ, ինչը արագ ինտերնետ կապի հնարավորութուն է ստեղծում, իսկ այսօրվա լոգիստիկայի համար այն պարտադիր է»,- ասաց երկաթուղային ընկերության տնօրենը։



























