Գեղարքունիքի նոր մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ կշարունակեն աշխատել այն մարդիկ, ովքեր իսկապես աշխատող են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ռաֆիկ Գրիգորյանն` արձագանքելով այն տեղեկություններին, թե ինքը պատրաստվում է կադրային ջարդ իրականացնել մարզպետարանում:
«Կարծում եմ, արդեն մեկ շաբաթվա աշխատանքային գործունեությունը ցույց է տալիս, որ բոլորն էլ պատրաստակամ ցանկանում են աշխատել: Իսկ կադրային փոփոխություններով հարց չես կարող լուծել»,- նշեց մարզպետը: Նա նաեւ ընդգծեց, որ մարզպետարանի աշխատակիցները բոլորը քաղծառայողներ են եւ քաղծառայողի մասին օրենքը անհիմն աշխատանքից ազատելու հնարավորությունն էլ չի տալիս: «Բայց նրանք ովքեր չաշխատեն, բնականաբար, պետք է ազատվեն աշխատանքից: Կոլեկտիվին ես ճանաչում եմ, նրանք էլ ինձ են ճանաչում: Մարդիկ երկար տարիներ է, ինչ աշխատել են, ամեն մեկը գիտի իր աշխատանքը եւ շարունակում են աշխատել: Ժամանակը ցույց կտա, առաջ չանցնենք»,- ավելացրեց Ռաֆիկ Գրիգորյանը:



























