Բերբանկի իշխանությունները պատրաստվում են բողոքարկել ամերիկահայ խուզարկու Սթիվ Կարագյոզյանին 150 հազար դոլար փոխհատուցում վճարելու վերաբերյալ դատարանի վճիռը` ազգային հողի վրա հետապնդումների պատճառով:

Ինչպես հայտարարել է դատախազ Էմմի Ալբանոն, տվյալ որշումը կայացվել է Քաղաքային խորհրդի փակ նիստում, հայտնում է տեղական «Burbank Leader» թերթը:

Հիշեցնենք, որ սպա Սթիվ Կարագյոզյանը Բերբանկ քաղաքի դատարան էր դիմել, քանի որ գործընկերների կողմից ենթարկվում էր հետապնդումների եւ  ստորացման իր ազգային պատկանելության համար:

Ըստ նրա` սերժանտները եւ խուզարկուները հայերին հաճախ անվանել են «չալմայավորներ»:

Իշխանություները նոր գործընթաց սկսելու հայց են ներկայացրել, սակայն մերժվել են: Չնայած գործում Կարագյոզյանի ծախսերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա, ըստ որոշ փաստաթղթերի, Բերբանկը շուրջ 3,4 միլիոն դոլար է ծախսել, հայտնում է թերթը: