Բանից պարզվում է`Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բազմաթիվ պատվավոր տիտղոսներից բացի, նաեւ կազակական զորքրի գեներալ-մայորի կոչում ունի: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Հետո՞ ինչ, որ Հայաստանում կազակական զորքեր չկան: «Զատո» կազակական զորքերի գեներալ-մայոր կա: Շատ բնորոշ է, չէ՞, Գյումրիի քաղաքապետի համար: Գյումրիում էլ ծով չկա, բայց ուզում են նավահանգիստ կառուցել: Այնպես որ` պարոն Ղուկասյանի հաջորդ կոչումը հայտնի է. հայկական լեռնային նավատորմի կոնտր-ադմիրալ:
Ի դեպ, պրն Ղուկասյանի մամուլի քարտուղարը մի երկու օր առաջ հայտարարել էր, թե «Գյումրիի քաղաքապետը երբեք կուսակցական որոշումներով չի առաջնորդվել», ինչի առթիվ Էդուարդ Շարմազանովը կարգին ջղայնացել էր: Փաստորեն` իզուր էր ջղայնացել; Բանակը չպետք է քաղաքականացված լինի, բարձրագույն սպայակազմն` առավել եւս: Իսկ Վարդան Ղուկասյանը գեներալ-մայոր է, եւ դա արձանագրված է ՀՀԿ պաշտոնական կայքում:
Մի խոսքով` Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրությունները կարող են ռազմական գործողությունների վերածվել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
«Չորրորդ ինքնիշխանություն». Հետո՞ ինչ, որ Հայաստանում կազակական զորքեր չկան, «զա
Տեղադրություն


























