Մոնակոյի արքայազն Պիեր Կազիրագին Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում կռվից հետո դատարան է դիմել: 

Ինչպես հաղորդում է  «Կոմսոմոլսկայա պրավդան», Մոնակոյի արքայադստեր 24-ամյա որդին մեղադրանք է ներկայացրել կռվի երկու մասնակիցների եւ հաստատության տիրոջ դեմ: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մոնակոյի արքայազն Պիեր Կազիրագին փետրվարի 19-ի գիշերը ծեծվել էր նյույորքյան  «Double Seven» ակումբում: Արքայադուստր Կարոլինայի որդու եւ Հոլիվուդի աստղ Գրեյս Քելիիի 24-ամյա թոռան երեսն անճանաչելի է եղել:  

Երեկույթին արքայազնը մոտեցել է մի սեղանի, որի շուրջ նստած է եղել հայտնի գործարար Ադամ Հոքը մոդելային արտաքինով աղջիկների ուղեկցությամբ, եւ սկսել է նրանց վիրավորել: Ընդ որում, արքայազնը Հոքի սեղանին դրված 500 դոլարանոց «Grey Goose»-ից է խմել: Արքայազնի վիրավորանքները վերաբերել են նաեւ  «Double Seven»  ակումբի տեր Ջեֆրի Ջային եւ ռուս երկու մոդելներին` Նատաշա Պոլին եւ Վալենտինա Զելյայեւային:

Ադամ Հոքն էլ հարվածել է  Կազիրագիի դեմքին: Արքայազնը մի քանի մետր հեռու է թռել եւ ընկել սեղաններից մեկին: Ականատեսները վկայում են, որ կռվից հետո արքայազնի դեմքը ծածկված է եղել կապտուկներով եւ վնասվածքներով:
Փետրվարի 20-ին միջադեպի մասնակիցները կանչվել էին դատաքննության: