Ռուսաստանահայ գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջին շրջանում լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը:
«Որոշ տեղեկությունների համաձայն` նրա ֆինանսական վիճակն այնքան Է վատացել, որ չի կարողանում ավարտին հասցնել մի քանի տարի առաջ սկսված Ռուս Ուղղափառ նոր եկեղեցու կառուցումը: Այդ եկեղեցին կառուցվում Է Երեւանյան լճի հարակից տարածքում:
Հիշեցնենք, որ 2010թ. գարնանը Հայաստան էր ժամանել Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը եւ մասնակցել էր այդ եկեղեցու հիմնարկեքի արարողությանը» ,- գրում է «168 ժամը»։



























