Սիլվեսթր Սթալոնեն վստահ է, որ իր ավագ որդուն` Սեյջին սպանել են, ուստի նա որոշել է ինքնուրույն պարզել, թե որն է եղել որդու մահվան պատճառը եւ ում կարող էր դա ձեռնտու լինել: Դրա համար Սթալոնեն վարձել է հայտնի մասնավոր խուզարկու Սքոթ Ռոսին: վերջինս նախկինում հետաքննել էր Մայքլ Ջեքսոնի կողմից մանկապղծության, ինչպես նաեւ Ռիհաննայի նախկին բոյֆրենդ Քրիս Բրաունի կողմից նրան ծեծի ենթարկելու գործերը:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, նախօրեին Սթալոնեն իր եղբայր Ֆրենքի քննության ներկայացուցչի հետ Լոս Անջելեսի իր տանը հանդիպել է հայտնի խուզարկուի հետ:
Խուզարկու Ռոսը նախկինում աշխատել է Սթալոնեի ընտանիքի հետ եւ նրան այստեղ վստահում են: Նրա առաջ խնդիր է դրված, պարզել նրանց, ում կարող էր ձեռնտու լինել 36-ամյա Սեյջի մահը, արդյոք որդին օգտագործե՞լ է թմրամիջոցներ, ի՞նչ է կատարվել նրա տանը վերջին շաբաթվա ընթացքում եւ ում հետ է նա շփվել:
Նշենք, որ ոստիկանությունը դեռեւս չի գտել որեւէ ապացույց` Սեյջի դիտավորյալ սպանության վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին NEWS.am, հուլիսի 14-ին ԱՄՆ-ում մահացած են գտել ամերիկյան հայտնի դերասան եւ ռեժիսոր Սիլվեսթր Սթալոնեի որդուն` Սեյջ Սթալոնեին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սեյջին Հոլիվուդի իր տանը հայտնաբերվել է տան սպասուհին: Վախճանված 36-ամյա դերասանի տանը հարձակման հետքեր չեն եղել: Կրտսեր Սթալոնեի մահվան ոչ մի մանրամասն դեռեւս հայտնի չէ: Հայտնի դերասանի որդու մոտ չեն եղել դեպրեսիայի կամ ճնշված վիճակի ախտանշաններ:




























