Սայենտոլոգների կրոնական կազմակերպության ղեկավարությունը լրջորեն մտահոգվել է Հոլիվուդի գերաստղ եւ ուսմունքի գլխավոր քարոզիչներից Թոմ Քրուզի ապագայով, ով տառապում է երրորդ կնոջ` Քեթի Հոլմսի հետ բաժանումից, եւ արդեն նրա համար ապագա կնոջ իդեալական թեկնածու են գտել:
Ըստ կրոնական կազմակերպության ներկայացուցիչների` դերասանի չորրորդ ընտրյալը պետք է դառնա լատինամերիկյան ծագմամբ 27-ամյա դերասանուհի Իոլանդա Պեկորարոն:
Աղջիկը եւս համոզված սայենտոլոգ է եւ քարոզների է գալիս 13 տարեկանից:
Քրուզի ինքնակենսագրականի հեղինակ Էնդյու Մորթոնը պնդում է, որ Թոմն ու Իոլանդան ծանոթացել են 2004թ. Իսպանիայում` սյանետոլոգիայի նոր կենտրոնի բացմանը, եւ դերասանը «ապշել էր աղջկա գեղեցկությամբ ու տաղանդով»:
Առաջին հանդիպումից հետո Քրուզը լրջորեն տարվել է Պեկորարոյով եւ անգամ վճարել Հոլիվուդում նրա բացառիկ պարապմունքները սայենտոլոգների կենտրոնում:
Աղջիկը համեստորեն հրաժարվել է մեկնաբանել հնարավոր կապի մասին լուրերը, բայց նշել է, թե այժմ ազատ է:




























