Քրիս Բոխչալյանը նոր վեպ է գրել` «Ավազե ամրոցի աղջիկները», որը սիրո պատմություն է` հիմնված հեղինակի հայկական ժառանգության վրա, գրում է The Miami Herald-ը:
«Ավազե ամրոցի աղջիկները» վեպում Բոխչալյանն անդրադառնում է կարոտի թեմային` պատմության իրադարձությունների շրջանակներում, որը դեռ լայնորեն հայտնի չէ. Խոսքը առաջին աշխարհամարտի տարիներին հարյուր հազարավոր հայերի բնաջնջման պատմության մասին է:
Բոխչալյանը իր վեպում շեշտը դնում է լուրջ քաղաքական թեմայի վրա: Օսմանյան թուրքերի կողմից ավելի քան 1,5 մլն հայերի մահը շարունակում է զգացմունքային եւ քաղաքական թեման մնալ նույնիսկ գրեթե 100 տարի անց:
«Ցեղասպանություն» եզրը, որը Բոխչալյանն օգտագործում է իր վեպում, մերժվում է Թուրքիայի կողմից, որովհետեւ այ երկրի կառավարությունը պնդում է, որ չկան ապացույցներ ժողովրդի սիստեմատիկ բնաջնջման մասին:
Նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղ ուժեղ ու մեծ հայկական համայնք կա, երբ 2007-ին Կոնգրեսականների ջանքերը պաշտոնապես դատապարտել կատարված, ցեղասպանությունը, ձախողվեցին Բուշի վարչակազմի կողմից, քանի որ Թուրքիան ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցներից է:




























