Yahoo կորպորացիայի նոր գլխավոր տնօրեն Մարիսա Մայերի տարեկան աշխատավարձը կկազմի 1 մլն դոլար: Տարեկան նա կստանա նաեւ լրացուցիչ 2 մլն դոլարի պարգեւավճար:

Եւս 42 մլն դոլար նա կստանա ընկերությունների բաժնետոմսերից ստացվող եկամուտներից, եւ 14 մլն դոլար` որպես  Google-ից տեղափոխվելու բոնուս:

Եթե նրան հաջողվի իր պաշտոնը պահպանել հինգ տարի, նրա կարողությունը կավելանա շուրջ 100 մլն դոլարով: Փոխհատուցման գումարին կավելանան ընկերության բաժնետոմսերը, որոնք աչքի են ընկնում բարձր օպերատիվ ցուցանիշներով:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, 37-ամյա Մայերը եղել է Google-ի առաջին աշխատակիցներից, եւ մինչեւ վերջերս ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում այնտեղ: