2009թ. բանկերը կատարել են ֆինանսական միջնորդություններն իրենց միջոցներով եւ ուժերով, եւ դա հնարավորություն է տվել մեր ֆինանսական համակարգին մնալ կայուն եւ իրացվելի: Այդ մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը:

Նրա կարծիքով՝ սկզբում բնականաբար եղավ զգուշավոր մոտեցում, սակայն երորդ եռամսյակում եղավ նվաճողական եւ նախաձեռնող վարկային քաղաքականություն: «2009թ. դժվար տարի էր բանկերի համար, բայց 7 բանկեր կանոնադրական կապիտալի համալրում կատարեցին, իսկ դա նշանակում է, որ նրանք հավատում են իրենց գործունեությանը»"- նշեց Ղուկասյանը:

Հարցին, թե ինչու են մարզերում ապառիկ ձեւակերպում միայն ընտրովի բանկեր, այլ ոչ բոլոր բաենկերը, Արարատ Ղուկասյանը պատասխանեց. « 2009թ.12 մասնաճյուղ է բացվել, որից 6-ը՝ մարզերում: Մարզերը բանկերի ուշադրության կենտրոնում են: Հեռանկարում կա նման վարկերի տրամադրումը, սակայն դեռ ոչ բոլորն են անցել դրան»: