Կիեւից մեկնելիս Մադոննան հյուրանոցից դուրս է եկել օգոստոսի 4-ի գիշերվա ժամը մեկին: Սակայն մասնավոր ինքնաթիռով Մոսկվա է մեկնել միայն օգոստոսի 5-ի ցերեկը: Որտեղ է 12 ժամ գտնվել երգչուհին, անհայտ է:
Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ենթադրվում է, որ երգչուհին այցելել է հասիդիզմի հիմնդիրներից մեկի` ցադիկ Նախմանի գերեզմանն Ումանում:
Թերթը չի կարողացել ճշտել այս տեղեկատվությունը, սակայն կարծում է, որ այդ տարբերակը հիմք ունի: 8 տարի առաջ երգչուհին հրապարակայնորեն հայտարարել էր, որ կաբալայի հետեւորդ է` հուդայականությանը մոտ գաղտնի ուղղություն:
Իսկ քանի որ կաբալան մոտ է հասիդիզմին, որի հիմքում կանգնած է եղել ցադիկ Նախմանը, ապա Մադոննան չէր կարող լինել Ուկրաինայում եւ իր աչքերով չտեսներ այդ սրբավայրը:
Թերթը հայտնում է, որ մի քանի տարի առաջ կաբալիստուհի Դեմի Մուրի նախկին ամուսին Էշթոն Քաթչերը գաղտնի այցելել էր ցադիկ Նախմանի գերեզման:



























