Օգոստոսի 6-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները  Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի տանիքից բերման են ենթարկել 42-ամյա, նախկինում դատված Արտյոմ Պ.-ին եւ 1970 թ. ծնված, նախկինում դատված Մանվել Թ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ զննությամբ տանիքից հայտնաբերվել է տարա` դեղին զանգվածով եւ ներարկիչ`  կարմրավուն հեղուկով:

Բերման ենթարկվածները հայտնել են, որ հայտնաբերվածը դեղորայքից պատրաստված թմրամիջոց է՝ իրենց օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: