NEWS.am-ի տեղեկություններով Արարատի մարզի Հովտաշատ գյուղում օգոստոսի 6-ին ժամը 22.30-ի սահմաններում գումարի պարտք ու պահանջի պատճառով ծագած վիճաբանության ընթացքում Արարատի մարզի Հովտաշատ գյուղում Էջմիածին քաղաքի բնակչուհի՝ ոմն Գոհար, կավե բաժակով հարվածել է Կարապետ Ա.-ի գլխին եւ պատճառել վնասվածք:
ՀՀ ոստիկանության Էջմիածնի բաժնից հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ Գոհարի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: NEWS.am-ի տեղեկություններով մինչ այդ օգոստոսի 7-ին, ժամը հիվանդանոցից Ոստիկանությանը հաղորդում է ստացվել, որ «գլխի ծոծրակային մասի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 40-ամյա Կարապետ Ա.-ն եւ հայտնել է, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում, մորեղբոր տան բակում վայր է ընկել:




























