Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել է Արարատի մարզի Նոյակերտ գյուղի գյուղապետ Կնյազ Սահակյանը, ով մինչ այդ տրավմատոլոգիայի բաժնում ոտքի վիրահատության էր ենթարկվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:
Վերջինս նաեւ արձագանքեց լուրերին, թե գյուղապետի մահը վրա է հասել բժիշկների անփութության պատճառով, իբր վիրահատությունից հետո բուժքույրը նրան ցավազրկող է ներարկել: «Այսօր գյուղապետին հերձել են եւ հաստատվել է, որ նրա մահը վրա է հասել սուր ինֆարկտի պատճառով: Նշեմ, որ մինչ այդ Կնյազ Սահակյանը հետազոտման էր ենթարկվել, ինչի արդյունքում տեղյակ էին, որ վերջինս զոնդավորված է: Իսկ զոնդավորված լինելու հանգամանքը արդեն խոսում է այն մասին, որ մահացածը իսկապես սրտի խնդիր ունեցել է»,- նշեց Շուշան Հունանյանը:




























