Վանաձորի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար այսօր` օգոստոսի 7-ին իր թեկնածությունն է առաջադրել նախկկին փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը: Վերջինս, որ օրեր առաջ էր ազատվել պաշտոնից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Նրա առաջադրման լուրը «Պանորամա.am»-ին հայտնել է թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը:

Սեպտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին առաջադրվել է նաեւ ավագանու անդամի 24 թեկնածու, որոնցից 6-ը ՀՀԿ, 1-ը` ԲՀԿ անդամներ են:

Նշենք, որ ավելի վաղ առաջադրվել էին գործող քաղաքապետ, հանրապետական Սամվել Դարբինյանն ու փաստաբան, անկուսակցական Կարեն Թումանյանը:

ԸԸՀ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ քաղաքի ավագանու ընտրություններում այս պահին առաջադրվել է 24 թեկնածու, որոնցից 6-ը Հանրապետական կուսակցության անդամներ են, իսկ 1-ը` «Բարգավաճ Հայաստան»-ից: