Օգոստոսի 7-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության ծառայողները Բագրատունյաց փողոցից բերման են ենթարկել 39-ամյա Արմեն Հ.-ին, որի գուլպայի միջից հայտնաբերվել է 2 ներարկիչ` դեղնավուն հեղուկով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ըստ Արմեն Հ.-ի հայտարարության` հայտնաբերվածը դեղորայքի եւ բենզինի խառնուրդից ստացված թմրամիջոց է:
Նշանակվել է փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:




























