Օգոստոսի 7-ին, ժամը 08.00-ին, Երեւանյան խճուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Արարատ ճանապարհի 5-րդ կ/մ-ին բախվել է «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-21011»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 8-ին, ժամը 01.40-ին, Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21723», «Օպել Աստրա» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Ռենո»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























