Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նորատուս գյուղից  բերման է ենթարկվել 43-ամյա Վրույր  Սարգսյանը, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր շորթման մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օգոստոսի 8-ին Երեւան քաղաքից բերման են ենթարկել 42-ամյա Տիգրան Սիմոնյանին, որը հուլիսի 23-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:

Օգոստոսի 8-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները  բերման են ենթարկել 54-ամյա Վալերիկ Փաշինյանին, որը փետրվարի 24-ից ՌԴ Վորոնեժի իրավապահների կողմից հետախուզվում էր  փաստաթղթերի կեղծման մեղադրանքով: