Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 8-ին իրենց վարչական տարածքներից հավաքել եւ այրելով  ոչնչացրել են ընդհանուր առմամբ  4818,85 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ գործողությունն իրականացվել է  «Կանեփ-կակաչ-2012» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում: