Օգոստոսի 9-ին, ժամը 19.22-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երեւանի Թումանյան փողոցի թիվ 26ա շենքի 17-րդ բնակարանի բնակչուհի` 25-ամյա Ա. Հարությունյանը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: