Օգոստոսի 9-ի ընթացքում երկրորդ ինքնասպանությունն է գրանցվել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ժամը 21:00-ի սահմաններում Լոռու մարզի Լերմոնտովոյի գյուղապետ Էդիկ Չախալյանը զանգահարել է ոստիկանության  Գուգարքի բաժին եւ հայտնել, որ նույն գյուղի բնակիչ 77-ամյա Ժորա Բաբինյանը իր սեփական տան 2-րդ հարկում  կախվելու միջոցով  ինքնասպանություն է գործել:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետի տեղակալ Արամ Ղազարյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը` փորձագետի եւ քննիչի ուղեկցությամբ:

Նախնական եզրկացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հոր կախված դիակը հայտնաբերել է աղջիկը, ով աշխատում է Վանաձորում:

Սա Լոռիի մարզում նույն օրվա ընթացքում երկրորդ ինքնասպանությունն է: Նախորդը գրանցվել էր մարզի Ուրասար գյուղում: