Օգոստոսի 10-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 19-ամյա Գրիգոր Խ.-ին, որը մարտի 14-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 9-ին, ժամը 12.00-ին, վարչություն է ներկայացել ՌԴ քաղաքացի, 36-ամյա Սուրեն Օ.-ն, որը 2009 թ. դեկտեմբերի 2-ից ՌԴ Տուլայի մարզի Թմրամիջոցների հսկման դաշնային ծառայության կողմից գտնվում էր հետախուզման մեջ:




























