Օգոստոսի 11-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի անձրեւատարը կախվել է բնակիչներից մեկի պատշգամբի վրա եւ իրենից վտանգ է ներկայացնում անցորդների համար:
ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Իրականացվել են վթարավերականգնողական աշխատանքներ: Փրկարարներն անձրեւատարն ապամոնտաժել են:




























