«Ալեն-Էլեն» ակումբի մոտ օրերս հերթական միջադեպն է տեղի ունեցել:

NEWS.am -ին հայտնի է դարձել, որ օգոստոսի 10-ին, կեսգիշերին այս ակումբի մոտից երկու մոտ 26-27 տարեկան երկու երիտասարդ` Սերգեյ ու Միքայել անուններով առեւանգել են երկու աղջկա:

Աղջիկները մի երիտասարդի հետ են եղել, Սերգեյն ու Միքայելը մոտեցել են վեճի բռնվել նրանց հետ, ապա աղջիկներին ծեծի ենթարկել, բռնի ուժով նստեցրել «Սամանդ» մակնիշի մի մեքենա եւ հեռացել անհայտ ուղղությամբ: Երիտասարդին չի հաջողվել առւեանգողներից փրկել աղջիկներին: Միայն ոստիկանների միջամտությամբ մեկ օր անց հաջողվել է հայտնաբերել Սերգեյին եւ Միքայելին:

Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին, կատարվում է հետաքննություն: