Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում, հայտարարում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն եւ ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին: Մինչեւ հիմա աշխարհում որեւէ գիտնական, որեւէ սեյսմիկ ծառայություն դեռեւս չի կարող անել երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում, այսինքն՝ ճշգրիտ ասել երկրաշարժի ժամը, տեղն ու ուժգնությունը»,-ասված է նախարարության հայտարարության մեջ: