Երեւանի «Կամի» կարաոկե-բարի տարածքում կեսգիշերն անց վիճաբանություն է տեղի ունեցել, գրում է «mamul.am»-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ օգտագործվել է դանակ, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել և թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվել ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին՝ Հարություն Թանգամյանը:

Հիվանդանոցից առավոտյան հայտնել են, որ բուժմիջամտություն ստանալուց հետո նրան տուն են տեղափոխել:

Հ. Թանգամյանը ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի տղան է: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: