Մայրաքաղաքի տարածքում օգոստոսի 12-ին օձի խայթոցի դեպք է արձանագրվել: Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, ժամը  18.55-ին տեղեկություն է  ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում գտնվող հողատարածքից օձի խայթոցից թունավորումով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1965թ. ծնված Ալիկ Մկրտչյանը: Բժիշկները նրա առողջական վիճակը ծանր են գնահատում: