Գյումրիի Ուժկովի փողոցում՝ «Դելմառ» ռեստորանային համալիրում, պայթուցիկ սարք լինելու մասին ահազանագը կեղծ էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր էր մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, երկու մարտական հաշվարկ եւ ՌԴ ԶՈՒ սակրավորները: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 21-ին, ժամը 13.25-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Դելմառ» ռեստորանային համալիրում առկա է պայթուցիկ սարք: Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ, որը տեղում իրականացնում է տեղազննման աշխատանքներ:



























