ARCA համակարգի որոշ բանկոմատներ չեն աշխատում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին խմբագրություն զանգահարած քաղաքացիները, որոնք փորձել էին բանկոմատներից գումար հանել, բայց պարզվել է, որ բանկոմատները չեն աշխատում։ ARCA համակարգի սպասարկման կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ հնարավոր է որոշ բանկեր անջատած լինեն մի քանի բանկոմատների սպասարկումը հիմնական ցանցից։ «Որոշ բանկոմատների հետ կապված խնդիր հնարավոր է լինի, բայց խնդիրն ARCA համակարգի հետ կպված չէ, հավանաբար բանկերն են անջատել»,- նշեց աշխատակիցը։