Oգոստոսի 22-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Lոռիի մարզի Վանաձոր քաղաքի մարզադաշտի մոտակայքում ջրագծերի վերանորոգման աշխատանքներ կատարելիս աշխատակիցների կողմից հայտնաբերվել է արկանման առարկա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը եւ ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները: Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը երկաթյա խողովակի կտոր է: