Օգոստոսի 23-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Սիմֆերոպոլ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 39-ամյա Տիգրան Հ.-ին, որը ս/թ մայիսի 14-ից հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 22-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 131 շենքի մոտից բերման են ենթարկել 41-ամյա Դավիթ Ա.-ն, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով:
Դավիթ Ա.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Օգոստոսի 22-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության ծառայողները Նոր Արեշի 36-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 57-ամյա Ալեքսան Ա.-ին, որը օգոստոսի 10-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:




























