Օգոստոսի 22-ին, ժամը 20.10-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով Վարդաբլուր գյուղի լճերի մոտից բերման են ենթարկել 44-ամյա Արթուր Շ.-ին եւ 49-ամյա Արմեն Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ խուզարկությամբ Ա. Շահինյանի գրպանից հայտնաբերվել է 8.5 գ կանեփանման զանգված:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























