Օգոստոսի 22-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Թբիլիսյան խճուղու սկզբնամասից, «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 28-ամյա Արամայիս Ա.-ին եւ ուղեւոր, 23-ամյա  Սարգիս Կ.-ին:

Խուզարկությամբ Արամայիս Ա.-ի գրպանից հայտնաբերվել է 3.7 գ մարիխուանա  թմրամիջոցին նմանվող չորացված զանգված, իսկ ավտոմեքենայի սրահից՝ 7.2 գ նմանատիպ զանգված:

Արամայիս Ա.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրանյութ է, որը նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Լոռու մարզի Օձուն գյուղում իրեն հյուրասիրել է ծանոթը՝ նույն գյուղի բնակիչ Ջիվանը, որի մի մասը ծխելու միջոցով օգտագործել է, միաժամանակ հյուրասիրելով մորաքրոջ որդուն` Սարգիս Կ.-ին:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: