Օգոստոսի 22-ին, ժամը 14.45-ին, Լեհաստանի Հանրապետության մի քաղաքացի ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերն անհայտ անձինք Կարճաղբյուր գյուղի հարակից Սեւանա լճի ափամերձ հատվածում կայանված իր «YAMAHA» մակնիշի մոտոցիկլետի բեռնախցիկից գողացել են մոտոցիկլավարի կոմպլեկտ հագուստը եւ մոտոցիկլետի վերանորոգման գործիքները` պատճառելով շուրջ 400 դոլարի նյութական վնաս:
Փաստի առթիվ նույն օրը քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Գողության բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Վարդենիսի բաժնի ծառայողները օգոստոսի 22-ին, ժամը 22.55-ին, Վանեւան գյուղի ճանապարհին կանգնեցրել են 43-ամյա Ատոմ Մ.-ի վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան:
Թողնելով ավտոմեքենան` վարորդը դիմել է փախուստի:
Ավտոմեքենայի զննությամբ փոխանցման տուփի հատվածից հայտնաբերվել է 8գ կանեփանման չորացված զանգված:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ատոմ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























